ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Թագուհին արգելել է

Թագուհին արգելել է
17.02.2013 | 19:35

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա երկրորդը արգելել է արքայազն Ուիլյամին և Քեմբրիջի հերցոգուհի Քեյթ Միդլտոնին իրենց ապագա դստերն անվանել Դիանա: Վարվելակերպի օրենքներով թագուհին բացարձակ իրավունք ունի հավանություն տալ կամ ոչ բոլոր արքայական ժառանգների անուններին: Ուիլյամն ու Քեյթը որոշել էին դստերն անվանել Դիանա` ի պատիվ արքայազն Չարլզի առաջին տիկնոջ և Ուիլյամի մոր` իշխանուհի Դիանայի, որ վթարից վախճանվել է Փարիզում: Ուիլյամը թագուհուն համոզելու խնդրանքով դիմել է հորը, բայց Չարլզը, հասկանալով հանդերձ որդու ցանկությունը, հորդորել է հրաժարվել մտադրությունից` անիմաստ համարելով թագուհու հետ որևէ խոսակցություն, որովհետև նա անդրդվելի է իր որոշումներում: Այնուամենայնիվ Ելիզավետա երկրորդը իր թոռների համար փոփոխություններ անում է: Նա փոխել է համարյա ամբողջ մեկ դար անխախտ գործող կարգը, որ 1917 թ. հաստատել էր Գեորգ հինգերորդ արքան, և որը սահմանում էր ովքեր իրավունք ունեն արքայազնի կամ արքայադստեր տիտղոս կրել: Համաձայն այդ կարգի` եթե թագաժառանգն ամուսնանում էր սովորական կնոջ հետ, նրա որդին կարող էր արքայազն կոչվել, իսկ դուստրը` ընդամենը լեդի, նրան չէր կարելի դիմել Ձերդ բարձրություն ասելով: 2013-ի հունվարին Ելիզավետա երկրորդը կազմել է պատենտային հավաստագիր` արքայական կամքի դրսևորման առանձնահատուկ արտահայտություն, որով արքայազն Չարլզի բոլոր ժառանգները իրավունք են ստանում կոչվել «Ձերդ արքայական մեծություն» և ստանալ արքայազնի կամ արքայադստեր տիտղոս: Պահպանողական թագուհին արդեն երկրորդ անգամ է կարգը «խախտում»` առաջին անգամ 2011-ի ապրիլին, արքայազն Ուիլյամի հետ ամուսնությունից հետո նա ոչ կապույտ արյան տեր Քեյթ Միդլտոնին շնորհեց Քեմբրիջի հերցոգուհու տիտղոս:

Դիտվել է՝ 1666

Մեկնաբանություններ